ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Անպետքը»` «Զում-Զբիլժենիա» ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնում

«Անպետքը»` «Զում-Զբիլժենիա» ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնում
14.01.2014 | 13:47

Լեհական «Զում-Զբիլժենիա» անկախ ոչ կոմերցիոն ֆիլմերի 17-րդ փառատոնի առաջին ընտրական փուլին ներկայացված 649 ֆիլմերից վերջնական մրցանակաբաշխային փուլ են անցել 82-ը, այդ թվում` Արշակ Զաքարյանի «Անպետքը» ֆիլմը:

«Անպետքը» մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում: 2013-ին արժանացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Տարվա բացահայտում» մրցանակին:
«Անպետքի» գլխավոր դերում Գեորգի Հովակիմյանն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ